Հասարակություն Տեսանյութեր 

Նիժնեվարտովսկում բուլտերյերը հարձակվել է 3-րդ դասարանի աշակերտուհիների վրա /տեսանյութ/

analitik.am

Նիժնեվարտովսկում մարտական շունը դպրոցի տարածքում հարձակվել է 3-րդ դասարանի աշակերտուհու վրա: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները, որոնք նաև հրապարակել են տեսանյութը:

Երեխային օգնության է հասել ուսուցիչներից մեկը:

Ura.ru-ն հայտնում է, որ հարձակված շունը բուլտերյեր է:

Znak.com-ն իր հերթին գրում է, որ տուժած երեխաների թիվը հասնում է 3-ի, նրանք 10-11 տարեկան աշակերտուհիներ են: Ոստիկանությունից հայտնում են, որ երեխաները լուրջ վնասվածքներ չեն ստացել, շունը միայն ճանկռել է նրանց:

Շան տիրուհու ինքնությունը հայտնի է: Նա հայտնել է, որ մի պահ ուշադրություն չի դարձրել շանը, ինչն էլ թույլ է տվել կենդանուն դուրս գալ տանից:

 

 

 

Նույն շարքից