Հայաստան 

Եռյակի հաջորդ հանրահավաքին հարթակին տեսնելու ենք նաև Տիգրան Կարապետյանին

analitik.am

Եռյակի հաջորդ հանրահավաքին հարթակին տեսնելու ենք նաև Տիգրան Կարապետյանին. այս մասին մամուլի ասուլիսին ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: 

«Ես մտածում էի, որ եռյակը միայն խորհրդարանական ուժերից է կազմված, որ նրանք չեն ցանկանում, որ արտախորհրդարանական ուժերը միանան, սակայն ի զարմանս ինձ՝ մեկնած ձեռքս ընդունեցին»,-ասաց Տիգրան Կարապետյանը: Նոր շտաբեր բացելու վերաբերյալ Տիգրան Կարապետյանն ասաց, որ իրենց շտաբերը պահպանված են և կարող են օգտակար լինել: 

Ինչ վերաբրում է եռյակի հետ ունեցած հակասություններին, ապա Տիգրան Կարապետյանն ասաց, որ մենք ապրում ենք Հայաստանում, քաղաքականությունը ամբողջ ժողովրդի համար է և չպառակտվելու համար պետք է հանդուրժող լինել: Նա ասաց, որ թեև եռյակի առաջնորդերի հետ հանդիպում չի ունեցել, սակայն Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարություն է տարածել, որ մեկնած ձեռքն ընդունում են: 

«Եռյակի մեջ էլ հակասություններ կան, սակայն դա չի նշանակում, որ պայքար չի լինելու: Պայքար լինելու է, քանի որ մենք ցանկանում ենք մի բան՝ արդար երկրում ապրել»,-ասաց նա և նշեց, որ այս իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքականությունը տապալվել է՝ Եվրամիության անդամակցությունը, Թուրքիայի հետ սահմանների բացումը չի ստացվել, ԵՏՄ-ն էլ հարցականի տակ է։

Նա նշեց, որ թեև եռյակը վստահության խնդիր ունի, և որոշները կարծում են, թե այն իշխանական պրոյեկտ է, սակայն համոզված է, որ եթե իշխանական պրոյեկտ լիներ, չէր ընդունի իր մեկնած ձեռքը: Նա նշեց, որ համաժողովրդական այդ շարժմանը միանում են, որ ժողովրդի հավատն ավելանա: 

«Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները մինուս են աշխատում, նա միայն դրսից է գումար աշխատում, այստեղ կամ ձեռքից տանում են, կամ դժվարություն են առաջացնում, մենք պետք է ամեն ինչ անենք, որ իմ օրին չհասնի»,-ասաց նա: 

Նույն շարքից