Հասարակություն 

Կարծում եմ այսքանը բավական է թեմայի շուրջ շահարկումները դադարեցնելու համար. ՀՀ վարչապետի խորհրդական

analitik.am

ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրել է.

«Երեկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վթարի է ենթարկվել Ան-72 օդանավ (գործարանային համարը`36572020385): Օդանավը շահագործվելիս է եղել ԿԴՀ Ռազմաօդային ուժերի կողմից և կրել է A-72903 գրանցման նիշերը: Գոմա-Կինշասսա թռիչքի ժամանակ Տեղափոխելիս է եղել երկրի նախագահի ավտոմեքենան:

Քանի որ մինչ 2016 թ օդանավը շահագործվել է Հայաստանում գրանցված «Սաութ Էյրլայնզ» ընկերությունում, շատերը սխալմամբ շարունակում են այդ օդանավին վերագրել հայկական պատկանելիություն:

Տեղեկացնում եմ` ЕК-72903 գրանցմամբ օդանավը հայկական քաղաքացիական օդանավերի ռեգեստրից հանված է դեռևս 2016թ:

«Սաութ Էյրլայնզ» ավիաընկերությունը իր գործունեությունը դադարեցրել է դեռևս 2017 թ: Վթարված օդանավը կրել է ԿԴՀ ՌՕՈւ А-72903 գրանցման համարները: Անձնակազմում ՀՀ ոչ մի քաղաքացի չի եղել: Ապագրանցումից հետո նույն սեփականատիրոջ կողմից օդանավերի հայկական գրանցման նիշերը անօրինկան կրելու հարցի հետաքննությունը սկսվել է մինչ այս վթարը և ձեռնարկվում են են համապատասխան քայլեր:

Կարծում եմ այսքանը բավական է թեմայի շուրջ շահարկումները դադարեցնելու համար»,–նշել է նա:

Նույն շարքից