Հասարակություն Տեսանյութեր 

Սարավան գյուղում այրվել է մեքենա /Տեսանյութ/

Հոկտեմբերի 13-ին, ժամը 12:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 156-րդ կմ-ին այրվում է «Range Rover» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել՝ 14:45-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենան և խոտածածկույթ (մոտ 300 քմ):

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից