Հասարակություն 

Օրենքով գողերը ծեծել ու թագից զրկել են Ուկրաինայի գլխավոր օրենքով գողին

analitik.am

Ուկրաինացի քրեական հեղինակություն Անդրեյ Նեդզելսկին, ով ավելի հայտնի է Նեդել կամ Լվովսկի անունով, զրկվել է թագից: Այս մասին, հղում անելով Ուկրաինայի ազգային ոստիկանության պետի նախկին տեղակալին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հավելելով, որ հեղինակությանը նաև ծեծի են ենթարկել:

Միջադեպը տեղ է ունեցել մեկ այլ քրեական հեղինակություն Օլեգ Բակինսկիի տանը հարսանեկան արարողության ժամանակ: Նախկին փոխոստիկանապետը հայտնել է, որ երեք օրենքով գողեր ծեծել են ու տարածքից վռնդել ուկրաինացուն:

Obozrevatel-ի տեղեկություններով, Նեդզելսկին համարվում էր Ուկրաինայի գլխավոր օրենքով գողը, և գողական համայնքի փողերը հենց նրա մոտ էին հավաքվում: Նրա քրեական կյանքը սկսել է 1980-ականներին:

Նույն շարքից