Հայաստան 

Հայաստանից Ղրիմ չվերթ չի իրականացվում. ադրբեջանական ապատեղեկատվության հետքերով

analitik.am

Գոյություն չունեցող չվերթներ հորինելը դարձել է ակնհայտորեն չպահանջված ադրբեջանական «քարոզչասայլի» նոր զբաղմունքը: Ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ օրվա ընթացքում փորձեցին արծարծել այն թեման, թե իբր Ուկրաինայի կառավարությունը հայերից ակնկալում է դադարեցնել դեպի Ղրիմ ուղղությամբ չվերթները, որոնք, պարզվում է, գոյություն էլ չունեն:  

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուբեն Գրդզելյանն  հավաստել է, որ հայկական ավիաշուկայում գործող որևէ ավիաընկերություն դեպի Ղրիմ և հակառակ ուղղությամբ չվերթ չի իրականացնում : «Երևան-Ղրիմ ուղղությամբ չվերթի հայտ չի եղել, չենք քննարկել»,- ասաց նա:


«Գրոզնի Ավիա» ընկերությունը, որն, ըստ ադրբեջանական աղբյուրների, իբր նոյեմբերի 16-ից իրականացնում է Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթ, իրականում թռչում է Երևան-Անապա, Երևան-Կազան ուղղություններով:


Սկզբնաղբյուրը՝ Արմենպրես


Նույն շարքից