Հայաստան 

Խնդիրները պետք է լուծվեն, այլ ոչ թե՝ շրջանցվեն

analitik.am

Հոկտեմբերի 20-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է քաղաքաշինության բնագավառի մի շարք հրատապ հարցերի, որոնց լուծմամբ  համակարգում առկա շատ խնդիրներ կկանոնակարգվեն: Մասնավորաբար, նախարար Սարգսյանը կարևորորել է 2005 թվականին լուծարված՝  քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննությունների կենտրոնի վերստեղծման հարցը, հանձնարարելով այս առումով առաջիկայում խորհրդակցություն հրավիրել՝ կատարված աշխատանքներն ամբողջացնելու և խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար:


Նախարարն անդրադարձել է նաև Հայսեյսմշին ԳՊ ԳՀԻ ԲԲ ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցության անհրաժեշտությանը՝ գիտատեխնիկական բնագավառում, սեյսմամեկուսացման եղանակով գոյություն ունեցող շենքերի սեյսմազինվածության բարձրացման և այս համատեքստում հանրապետությունում և հատկապես մայրաքաղաքում առկա մանսարդների կանոնակարգմանը:


Խորհրդակցության ընթացքում կարևորելով Հայաստանում քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի ձևավորումը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ հայեցակարգը մշակելիս Հայաստանը և Արցախը հարկ է դիտարկել քաղաքաշինական միասնական նախագծի մշակման համատեքստում համատեղ՝ մշակման աշխատանքներին մասնակից դարձնելով Հայնախագիծ ՓԲ ընկերության մասնագետներին:


Հանձնարարելով համապատասխան ստորաբաժանումներին առաջիկայում նախապատրաստել նախարարի հանդիպում Կոնդի և 33 թաղամասի` Ֆիրդուսի իրացման տարածքների բնակիչների հետ:


Անդրադարձ եղավ  հանրապետությունում գործող մշակութային օբյեկտները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդրի վերաբերյալ քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների, ինչպես և՝ այս բնագավառի Հ/կ-ների հետ արդեն իսկ սկսված համագործակցությանը, հանդիպում-քննարկումների կազմակերպմանը:


Ավելացնենք, որ Լոռու մարզ կատարվելիք առաջիկա այցելության ընթացքում նախարարության աշխատանքային խումբը քննարկում-խորհրդակցություն կանցկացնի աղետի գոտու բնակապահովման ծրագրերի վերաբերյալ:

Նույն շարքից