Միջազգային Քաղաքականություն 

Ամերիկյան ուժերը խոչընդոտել են սիրիական կառավարական ուժերի շարժին

analitik.am

Ամերիկյան ուժերը խոչընդոտել են սիրիական կառավարական ուժերի դեպի Մանբիջ շարժվելուն: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով սիրիական քրդերին մոտ կանգնած ԶԼՄ-ներին:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Մանբիջի արևմտյան շրջաններին մոտենալիս:

Ավելի վաղ հայտնվել էր, որ քրդական խմբավորումները համաձայնության են հասել Դամասկոսի հետ և որոշել են միասին պայքարել Թուրքիայի ԶՈւ-ի դեմ: Մասնավորապես պայմանավորվածության համաձայն, սիրիական ուժերը պետք է դիրքեր զբաղեցնեն Մանբիջում:

Նույն շարքից