Հայաստան 

Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանի բանակի ղեկավարությանը հիշեցրել է միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում  Ադրբեջանի ՊՆ-ին հիշեցրել է միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները. «Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարության կապակցությամբ, բացի բուն ռազմական գործողություններից, նշենք, որ վիրավորների ու մահացածների հետ վարվելու կանոնները միջազգային մարդասիրական իրավունքն է սահմանում: Մասնավորապես՝ հիշեցնում ենք Ադրբեջանի բանակի ղեկավարությանը, որ 1949թ-ին ընդունված Ժնևի կոնվենցիայի 15 –րդ հոդվածը հստակ սահմանում է.


«Ամեն անգամ, և հատկապես՝ մարտերից հետո, ընդհարման մեջ գտնվող կողմերն անմիջապես բոլոր միջոցները պետք է ձեռնարկեն, որպեսզի որոնեն և հավաքեն վիրավորներին և հիվանդներին, նրանց պաշտպանեն կողոպուտից և անվայելուչ վերաբերմունքից, ինչպես նաև՝ որոնեն մահացածներին և նրանց պատսպարեն կողոպտելուց»: Սա՝ զուտ մարդասիրական առումով:

Նույն շարքից