Հասարակություն 

Էլթոն Ջոնի եղբայրը քննադատել է հայտնի եղբորը

analitik.am

Էլթոն Ջոնի խորթ եղբայրը՝ Ջեֆ Դուայթը, քննադատել է իր հայտնի ազգականին այն բանի համար, թե ինչպես է վերջինս ինքնակենսագրական գրքում նկարագրել հորը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Հայտնի երգչի դեմ ուղղված քննադատության հիմնական պատճառն այն է, որ Էլթոնը չի հիշում իր համերգներին հոր ներկա լինելը։

Դուայթը պնդում է, որ անձամբ է ներկա եղել եղբոր համերգներին իր հայրիկի և մոր՝ Լիվերպուլի հետ. «Կամ նա իրոք չի հիշում, կամ անկեղծորեն կարծում է, որ հայրիկը չի տեսել նրա համերգները, կամ էլ, միգուցե, նա ուզում է հավատալ դրան»,-ասել է Դուայթը։

Նույն շարքից