Հայաստան 

100 պատգամավոր միաձայն կողմ էր սահմանամերձ համայնքների աջակցության օրինագծին

analitik.am

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 100 պատգամավոր, այն անցավ միաձայն:


Նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեից մասնակի փոխհատուցել շուրջ 31 սահմանամերձ համայքների բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վճարները: Փոխհատուցումը կլինի շուրջ 50 տոկոսով, որի համար կպահանջվի շուրջ 1 միլիարդ դրամ: Օրենքն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից և կգործի մինչև 2018թ. հունվարի 1-ը:

Նույն շարքից