Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը նայում է Ուկրաինային ոչ թե որպես «հարսի», այլ որպես պետության. Ուկրաինայի առաջին նախագահ

analitik.am

Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի ունեցած վերաբերմունքի մասին։ Առաջին նախագահի խոսքերը մեջբերել է 112 Ուկրաինան։

Կրավչուկի խոսքերով, Պուտինը սկսել է լսել Զելենսկիին․ «Նա Պորոշենկոյի հետ չէր ուզում խոսել, իսկ Զելենսկիի հետ խոսում է։ Դա մեծ պլյուս է։ Այդ խոսակցություններից հետո տեղի ունեցավ «35-ը 35-ի դիմաց» փոխանակումը»,-հիշեցրել է նա։

Նախկին նախագահը նշել է, որ Մոսկվան սկսել է այլ կերպ վերաբերվել Կիևի իշխանություններին․ «Կատարվել են այնպիսի քայլեր, որոնք ցույց են տվել, որ Ռուսաստանը նայում է Ուկրաինային ոչ թե որպես «հարսի», այլ որպես պետության»։

Եզրափակելով իր խոսքը՝ նախկին ղեկավարն ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք չի ստացվի արագ լուծել։ Սակայն, նրա խոսքերով, «եթե օդանցքը բացվել է, ապա պետք է բացել պատուհանը, այնուհետև դռները, որպեսզի լուրջ ելույթներ լինեն»։

Նույն շարքից