Հայաստան 

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց սահմանամերձ համայնքներում գործունեության ծավալումը հարկերից ազատելու մասին օրինագիծը

analitik.am

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեության ծավալումը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:


Նախագծին կողմ քվեարկեց 94, դեմ՝3, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

 

Oրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հետ կապված հարաբերությունները:

 

Մասնավորապես, առաջարկվում է կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում ծավալվող գործունեությունն ազատել բոլոր տեսակի հարկերից: 

Նույն շարքից