Քաղաքականություն 

«Ուտող-խմող» նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը սկսել է «մարզպետություն» անել

analitik.am

Analitik.am-ի տեղեկություններով, Վայոց ձորի մարզի խաղողագործների հետ հանդիպումներին, ժողովներին ներկա է եղել նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը: Նա բանակցել է երկու օր առաջ Վայոց ձորի մարզի Արենի համայնքից ոչ հեռու ճանապարհը փակած խաղողագործների հետ, սակայն ինչ կարգավիճակով, չկարողացանք պարզել:

Փաստը մնում է փաստ, որ այն շրջանում, երբ Տրդատ Սարգսյանը մարզպետ էր, քիչ էր հետաքրքրվում մարզի խնդիրներով և ինչպես տեղեկացնում են Analitik.am-ի աղբյուրները, հիմնականում զբաղված էր մարզի սննդի կենտրոններում ուտել-խմելով: Իսկ թե ինչն է դրդել նախկին մարզպետին իրացնել մարզպետի լիազորությունները, հայտնի չէ:

Մեր աղբյուրները պնդում են, որ վաղը կառավարությունում նախատեսված Վայոց ձորի մարզի խաղողագործների և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ներկա է լինելու նաև Տրդատ Սարգսյանը, կրկին՝ անհայտ կարգավիճակով:

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվել էր պաշտոնից: Ազատման պատճառը ժամանակ առաջ Եղեգնաձորում զինվորականների և մարզպետի օգնականի ու նրա կողմնակիցների միջև բախումն էր, որի արդյունքում փոխգնդապետ Արա Մխիթարյանն անգիտակից վիճակում հայտնվել է հիվանդանոցում:

Ըստ որոշ տեղեկությունների, այն ժամանակ դեռևս մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս ներկա է եղել միջադեպին, մեքենայից հետևել էր ծեծկռտուքին:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից