Անգլիայի Բրենդոն գյուղում գողը փորձել է աղյուսով կոտրել ավտոմեքենայի պատուհանը, սակայն վնասել է ինքն իրեն։ Այս մասին հայտնում է Լենտան։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Metro-ն։
Տանտերը՝ Մարտին Կրեյգը, դրսում տեղադրված տեսախցիկով նկատել է, թե ինչպես է ինչ-որ մեկը փորձում կոտրել իր տան մոտ կայանված ավտոմեքենա: Գողն աղյուսը նետել է ավտմեքենայի վրա, բայց այն ետ է վերադարձել և հարվածել վերջինիս դեմքին: Դրանից հետո հանցագործը դիմել է փախուստի։
Կրեյգը նշել է, որ այնուամենայնիվ, մեքենան վնասվել է․ «Չեմ հասկանում, թե ինչու է նա որոշել թալանել հենց ինձ։ Երևի գիտեր, որ ես անվասայլակով եմ և նրա համար հեշտ թիրախ եմ եղել»,-ասել է բիտանացին։