Քաղաքականություն 

Այսօրվա իշխանությունն իր վարած ապազգային քաղաքականությամբ «լեզու դրեց» Ալիևի բերանը. Գևորգյան

analitik.am

ՀՀ իշխանություններն իրենց 1,5 վարած ապազգային քաղաքականությամբ մեծ դաշտ ստեղծեցին Ալիևի և Ադրբեջանի ժողովի համար նման գռեհիկ ձևով և մարտական կոչերով հանդես գալու համար: Այս ապազգային քաղաքականության ներքո, եթե ռազմական գործողությունները հիմա սկսեն, ի՞նչ է լինելու, ինչպե՞ս ենք մենք կարողանալու ետ շպրտել թշնամուն: Առաջնագիծը պետք է ամուր թիկունք ունենա: Պառակտված, թունավորված թիկունքը վտանգավոր է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գևորգ Գևորգյանը:

Գևորգյանի խոսքերով, եթե պատերազմ լինի ու թուրքերն ինչ-որ հաջողության հասնեն, դա առաջին հերթին այսօրվա իշխանության 1,5 տարի վարած ապազգային քաղաքականության արդյունքն է լինելու. «Պետք է սթափ գնահատականներ տալ: Ի վերջո մենք խոսում ենք մեր անվտանգությունից: Ընդ որում, ինչ Ալիևը խոսում է Արցախի մասին, դա վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետությանը, այդ ամենին պետք է սթափ գնահատական տալ»:

Գևորգյանը նշեց, որ այսօր վարկաբեկում են հերոսներին, Արցախյան ազատամարտի լեգենդներին. «Երբ վարկաբեկում ես իրականում հաղթանակած տղաներին, երբ քո հերոսները քայլածներն ու պառկածներն են, նժդեհության մասին խոսելն անհեթեթություն է: Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը պատասխան չտար Ալիևին: Երբ գար Հայաստան, ինչ պատասխան էր տալու: Դե Նիկոլը կարողանում է միայն խոսել, ժամանակ ձգել: Իսկ մենք խոսում ենք այն մասին, թե ինչ կարող է լինել ու Աստված չանի, որ դա իրականություն լինի»:

Նույն շարքից