Միջազգային Քաղաքականություն 

Դեռ բազմաթիվ անակնկալներ են սպասվում Թուրքիային. Իրանագետ

analitik.am

Քրդական լրատվական աղբյուրները տարածել են Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջանների «Ինքնավար վարչակարգի» պաշտոնական հայտարարությունն առ այն, որ կայացել է համաձայնություն այս կառույցի և Սիրիայի իշխանությունների միջև։

Այլ խոսքերով, Սիրիայի հյուսիսի քրդական ուժերը և պաշտոնական Դամասկոսը պայմանավորվել են, որպեսզի սիրիական բանակը մուտք է գործելի «Ինքնավար վարչակարգի» ենթակայության տակ գտնվող տարածք և վերահսկողություն հաստատի թուրք-սիրիական սահմանի այս հատվածի ողջ երկայնքով մեկ՝ օգնելու «Սիրիայի ժողովրդավար ուժեր» անվանումով հայտնի հիմնականում քրդական զորաջոկատներին դիմագրավել թուրքական ներխուժմանը։

Ուշագրավ է, որ հայտարարության մեջ խոսք է գնում նաև մինչ այժմ Թուրքիայի և նրան ենթակա զինյալների կողմից Սիրիայում բռնազավթված այլ տարածքների՝ այդ թվում նաև Աֆրինի, համատեղ ուժերով ազատագրման մասին։

Դե, ինչ՝ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ, և կարծում եմ՝ դեռ բազմաթիվ անակնկալներ են սպասվում Թուրքիային, որովհետև ակնհայտ է, որ սիրիացի քրդերի և պաշտոնական Դամասկոսի այս կարևոր համաձայնությունը սատարելու են սիրիական թատերաբեմի երկու հզոր դերակատարներ՝ Ռուսաստանը և Իրանը։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից