Քաղաքականություն 

Վիտալին թույլ չտվեց, որ թուրքը հասնի Նիկոլի տուն, նա Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել, ինչի՞ց պետք է վախենա. Գևորգյան

analitik.am

Այն, ինչ հիմա կատարվում է Սիրիայում, կատարում է նույն թուրքը: Ամբողջ լիրիկան դրեք մի կողմ: Սա թող նայի նույն Նիկոլը: Սա նույն թուրքն է, ով մեր ու մանուկ չի խնայել, ով բոլորին մորթել է, ով 88-ին ռազմական գործողություններ սկսեց մեր դեմ: Սա նույն թուրքն է, ով Արցախում մեր ու մանուկ էր մորթում: Իսկ Վիտալի Բալասանյանն այն տղերքից մեկն է, ով այդ մորթող թուրքի ձեռքն էր բռնում: Նա այն տղերքից մեկն է, ով կարողացավ ազատագրել ու հաղթել, ով Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել: Հիմա Նիկոլն ուզում է վախեցնի նրան, ինչո՞վ է վախեցնում: Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը:

Գևորգայի խոսքերով, այս 1,5 տարվա մեջ Փաշինյանի գործը բոլոր հաղթանակած տղերքի բարոյական արժեզրուկն է, գաղափարային արժեզրկումը. «Այդ ամենից հետո մտածում եք, որ Բալասանյանն ինչ-որ մի բանից կարող է վախենա՞լ: Ի՞նչ իրավական հիքմեր ունի Փաշինյանը: Նիկոլը թող հիշի, որ Բալասանյանն ու մյուսներն այն տղերքն են եղել, ովքեր պահել են թուրքին, որ հենց Նիկոլի տուն չհասնի: Այդ տղերքին չի կարելի արժեզրկել: Եթե բանակն ամուր թիկունք չունեցավ թույլ կլինի: Այս իշխանությունը, հիմա ինչ անում է, ավելի վտանգավոր է, քան թուրքի մինամյոտը: Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը սա հասկանա ու գնահատականներ տա»:

Ազատամարտիկն ասաց, որ պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ չէ, պայքարը պետականությունը, երկիրը պահելու համար է. «Միշտ է այդպես եղել: Մենք պետք է միասնական լինենք: Իսկ այսօր մենք պառակտված ենք, սա մեր ամենամեծ խնդիրն է հիմա: Պետք չէ ասել, որ վտանգի ժամանակ միասնական կլինենք: Իսկ դուք վստա՞հ եք։ Ես կուզեմ վստահ լինել»:

Նույն շարքից