Քաղաքականություն 

Հոգեկան հիվանդ Նիկոլին բերել են, որ Հայաստանի վրա խաչ քաշեն, նա Օսմանյան բոլոր բանակներից վտանգավոր է․ «Թալին» ջոկատի հրամանատար

analitik.am

Վիտալի Բալասանյանն իմ մարտական ընկերն է, հիմա էլ իմ ընկերն է ու ես նրա կողքին կանգնած եմ: Նա պատերազմի ժամանակ ազգին, հայրենիքին տվել է այն, ինչ կարողացել է: Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Աշխաբադում Իլհամ Ալիևին տրված Նիկոլ Փաշինյանի պատասխանին գնահատական տալուն, Կարապետյանն ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի ու նրա պատասխանի վերաբերյալ կարծիք չի ուզում հայտնել. «Ավեի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան՝ Նիկոլի ձեռքով փրկվենք: Նիկոլ Փաշինյանն ավելի վտանգավոր է, քան՝ Օսմանյան բոլոր բանակները միասին վերցված: Հոգեկան հիվանդ Նիկոլ Փաշինյանին բերել են, որ իր ձեռքով Հայաստանի վրա խաչ քաշեն, մեղքը բարդեն նրա վրա: Նույն իթիհադականների թոռներն են՝ առանց բացառության: Բոլորը՝ նախկին ու ներկա իշխանավորները: Ես իմ հասցեին շատ հայհոյանքներ եմ ստացել, բայց ես չեմ վիրավորվում: Մոլորված մարդիկ, ամենամեծ վտանգն են իրենց զավակների համար: Մեր ազգին Նիկոլը խաբեց: 30 տարի մեզ խաբում են»:

Նույն շարքից