Քաղաքականություն 

Ես հարց ունեմ ժողովրդին, եթե ասացին այո, կանեմ դա, թեկուզ արյան գետեր հոսեն. Սարգիս Կարապետյան

Կարելի է մի քանի րոպեում մի քանի հրաման ստորագրել ու Հայաստանը դարձնել դրախտ, ինչու Նիկոլ Փաշինյանը դա չի անում: «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը. «Եթե նա կարողանում է Գագիկ Ծառուկյանի նման օլիգարխների մարդկանց պառկեցնել ասֆալտին, ինչո՞ւ չի ստորագրում այդ հրամանները: Հայաստանում 1400 օլիգարխ կա, որոնց ունեցվածքը միլիարդների է հասնում: 17 պաշտոնական միլիարդատեր կա: Իսկ մեր ազգը կարողանում է հազիվ հացի փող վաստակել: Մայիսից մինչև հիմա 49 հազար հայ անվերադարձ մեկնել է Հայաստանից: Իսկ Երևանում օտարերկրացիների թիվը մեծանում է: Այսօր ճշմարտության խոսք ասելը շատ բարդ է, քանի որ բոլորը հարձակվում են այն ասողի համար: Սակայն ես չեմ վախենում, ասում եմ: Ես խնդրում եմ կիրակի ժամը 12-ին գալ Օպերայի մոտ: Ես հարց ունեմ ժողովրդին: Եթե ասացին այո, ես դա անելու եմ, ուզում է արյան գետեր հոսեն: Գիտնականները, տնտեսագետները գալիս կարծիք են հայտնում, բայց այդ ընթացքում Հայաստանը վերանում է, պառակտվում է, դարձել է կեղտի կարաս»:

Կարապետյանն ասաց, որ 91 թվականից հայ ժողովրդի թշնամին եղել են երկրի իշխանավորները. «Թշնամին վախենում է մեր միաբանվելուց, եթե միաբանվենք մեզ հաղթող չի լինի: Ես վախ չունեմ, իմ վախն այն է, որ ազգին կարողանում են խաբել: Ամոթ է, որ մեզ խաբում են»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից