Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա քաղաքական հետապնդում, նա քաղբանտարկյալ է. Գևորգյան

Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամաբ կատարվում է քաղաքական հետապնդում, ինչը բոլորը ժամանակի ընթացքում կհասկանան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը՝ նշելով, որ ինքը ևս միացել է ՀՀ երկրորդ նախագահի ազատության համար ստորագրահավաքին:

Գևորգյանի խոսքերով, իր ասածը բոլորի համար է ակնհայտ:

«Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանն իր հերթին հայտարարեց, որ Քոչարյանի մասին հիմա կարծիք չի ուզում հայտնել, տարիներ առաջ այդ մասին խոսել է:

Կարապետյանն ասուլիսի վերջում ոտքի կանգնեց ու բոլորին հրավիրեց հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանդիպմանը. «Ես հարց եմ տալու այնտեղ, եթե մարդիկ ասեն՝ այո, ես դա անելու եմ, ուզում է արյան գետեր հոսեն: Մեր թշնամիների արյունն է հոսելու: Մեր ազգը պետք է փրկենք, որովհետև մոլորակի փրկությունն էլ մեր ազգի փրկությունից է կախված»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից