Միջազգային Քաղաքականություն 

Չեմ կարծում, թե ԱՄՆ-ը հենց այնպես «կանաչ լույս» վառեց Սիրիայի հյուսիս թուրքական վերջին ներխուժման համար. Իրանագետ

analitik.am

Բոլորը պնդում են, թե Սիրայում աշխարհաքաղաքական խաղ է ընթանում՝ նաև անդրկուլիսային պայմանավորվածություներով։ Կասե՞ք, իսկ որտե՞ղ այդպես չէ։

Չեմ կարծում, թե ԱՄՆ-ը հենց այնպես «կանաչ լույս» վառեց Սիրիայի հյուսիս թուրքական վերջին ներխուժման համար, ինչի արդյունքում կարող են այնպիսի զարգացումներ տեղի ունենալ, որ մի կողմից Թուրքիայի, իսկ մյուսից՝ Ռուսաստանի և Իրանի շահերը բախվեն։

Եվ մեկ այլ կարևոր հանգամանք․ չկա որևէ աշխարհաքաղաքական խաղ, որտեղ վեջնարդյունքը գերճշգրիտ կերպով հաշվարկելի լինի, որովհետև դա յուրատեսակ շախմատ է՝ ընթացքում բոլոր մասնակիցների կողմից ստեղծագործ մոտեցումներով։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից