Հասարակություն 

Մայրը լուրջ ներդրում է ունեցել Սերգեյ Լավրովի ճակատագրի հարցում

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոստովանել է, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ ընդունվել է մոր խորհրդով՝ նշելով, որ ինքը ցանկացել է ինժեներ-ֆիզիկոսի կրթություն ստանալ:

Լավրովը նշել է, որ մայրն իրեն չի համոզել հրաժարվել ինժեների կրթություն ստանալուց, ուղղակի հորդորել է ուժերը փորձել նաև դիվանագիտության ոլորտում՝ որպեսզի պարզի, թե որքան բազմակողմանի է զարգացած:

Այսօր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը տոնում է իր ստեղծման 75-րդ տարեդարձը:

Նույն շարքից