Հասարակություն 

Մադրիդում հայերն իսպանացիներին տոլմա փաթաթել են սովորեցնում

analitik.am

Մադրիդում գտնվող «Gayane’s» հայկական ռեստորանում անցկացվում են տոլմա փաթաթելու թրեյնինգները, որով հետաքրքրված են տեղի բնակիչները։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ռուսարմինֆոյից։

«Մադրիդի հենց կենտրոնում հայկական խոհարարության դասընթացները վարում է խոհարար Զարուհի Պարունակյանը։ Առաջին անգամ իսպանացիները փաթաթում են հայկական տոլմա»,-ասել են հաստատության ներկայացուցիչները։

Ռեստորանում նշել են, որ տոլմա փաթաթելու դասընթացները շատ տարածված են տեղի բնակիչների շրջանում․ սովորողների խմբերում մեծ մասն իսպանացիներ են։

Ռեստորանում սովորեցնում են նաև հայկական գինիների և կոնյակի պատրաստում:

Նույն շարքից