Հասարակություն 

Աբականի քաղաքապետը մահացել է ավտովթարի արդյունքում

Մահացել է Աբականի քաղաքապետ Նիկոլայ Բուլակինը: Այս մասին հայտնել է Խակասիայի Հանրապետության ղեկավար Վալենտին Կոնովալովը, ում խոսքերը մեջբերում է տարածքային կառավարման մամուլի ծառայությունը:

Տեղեկությունների համաձայն, տեղի ժամանակով 03:00-ի սահմաններում, քաղաքապետն իր «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Մինուսինսկ։ Տոպոլկի գյուղի մերձակայքում նա իրեն վատ է զգացել, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ծառին։

Քաղաքապետը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Նիկոլայ Բուլակինը ծնվել է Տոմսկում, 1952 թվականին։ 1992-ին ընտրվել է Խակասիայի Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ, այնուհետև՝ 1995, 1999, 2004, 2008 և 2013 թթ-ին ընտրվել է Աբականի քաղաքապետ։

Նույն շարքից