Հասարակություն 

Ուկրաինայի գլխավոր օրենքով գողին ծեծելու գործում ռուսական քրեական հետք է ի հայտ եկել

Օրենքով գող Անդրեյ Նեդզելսկիին, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Նեդելյա կամ Անդրեյ Լվովսկի անունով, դաժան ծեծի են ենթարկել և զրկել գողի տիտղոսից Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդ Զախարի Կալաշովի (Շակրո Մոլոդոյ) կողմնակիցները։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Прайм Крайм-ին։

Ըստ տեղեկությունների, 46-ամյա Նեդզելսկիի վրա հարձակվել են երեք օրենքով գողեր, այդ թվում՝ Դավիթ Օզմանովը (Դաթո Կրասնոդարսկի) և Նոդարի Ասոյանը (Նոդար Ռուսթավսկի)։

Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հարսանիքի ժամանակ Նեդզելսկիին մեղադրել են օրենքով գողերի դեմ գործելու մեջ։

Տուժածը համարվում էր Ուկրաինայի գլխավոր օրենքով գողը և «հետևում» էր երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններին: Նրա հիմնական հակառակորդները Դոնեցկի և Դնեպրի օրենքով գողերն են, ներառյալ՝ Ուկրաինայում գտնվող վրացի օրենքով գողերի մեծ մասը:

Ավելի վաղ Նեդզելսկիի հակառակորդները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ նա կապ ունի Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ:

Ենթադրվում է, եթե տուժած օրենքով գողն իսկապես կապ ունի Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ, ապա նրա վրա հարձակվողներին կարող են լուրջ հետևանքներ սպառնալ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից