Միջազգային Քաղաքականություն 

Ամերիկացի զինծառայողներին արագ տարհանել են Սիրիայից

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալցիայի զինվորականներին արագ տարհանել են Սիրիայի հյուսիսից: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով, ընդհանուր առմամբ տարհանվել է 150 զինվորական, այդ թվում՝ ամերիկացիներ: Նրանց տեղափոխել են Իրաք: Տարհանման մասին մանրամասնություններ չեն հայտնվում:

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ամերիկացի զինծառայողները թակարդում են հայտնվել թուրքական ուժերի և սիրիական բանակի միջև:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից