Հասարակություն 

Պատգամավորները զարմացել են, որ հենց աշխատավայրից կարող են թմրանյութ ձեռք բերել

analitik.am

Պետդումայի պատգամավորները զարմացել են, որ Մոսկվայի կենտրոնում կարելի է թմրանյութեր գնել։ Այդպիսի հնարավորության մասին նրանց պատմել է Լենտայի գլխավոր խմբագիր Վլադիմիր Տոդորովը՝ խորհրդարանական լսումների ժամանակ։

Տոդորովը պատգամավորներին պատմել է ապօրինի գործող Hydra թմրանյութերի վաճառքով զբաղվող պլատֆորմի մասին, և հենց հանդիպման ժամանակ ցույց է տվել, թե ինչպես կարելի է այն օգտագործել՝ նոութբուքի և հատուկ ստեղծված դատարկ էջի միջոցով:

«Դուք կարող եք ընտրել ցանկացած թմրանյութի տեսակ։ Օրինակ, սկսենք մարիխուանայից»,-ասել է Տոդորովը՝ բացատրելով, թե ինչպես կարելի է մետրոյում գնված ապօրինի սիմ քարտով մուտք գործել տվյալ էջ։

«Թմրանյութերը ձեռք են բերում առցա՞նց»,-զարմացած հարցրել է պատգամավորներից մեկը։

«Այո, Պետդումայում դա հազվադեպ է»,-ասել են դահլիճում,-Իսկ հետո կգրեն, որ պատգամավորները փնտրում են էջանիշեր»:

Նույն շարքից