Այսօր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը տոնում է հիմնադրման 75-րդ ամյակը: Այս ուսումնական հաստատությունը համարվում է լավագույն դիվանագետներ պատրաստող կենտրոններից մեկը: Օրվա կապակցությամբ ՏԱՍՍ-ը նյութ է պատրաստել ինստիտուտի ամենահայտնի շրջանավարտների մասին:
Այստեղ կարելի է գտնել Ադրբեջանի և Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Քասիմ Ջոմարտ-Տոկաևի, ՖԻԴԵ-ի երկարամյա նախագահ Կիրսան Իլյումժինովի, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի անունները:
Այս հաստատությունն են ավարտել նաև Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան:
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն են ավարտել նաև Քսենյա Սոբչակը, միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը: