Հասարակություն 

Հոկտեմբերի 7-13-ը գրանցվել է 445 դեպք, որից  276-ը՝ արտակարգ․ ՀՀ ԱԻՆ

analitik.am

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 7-13-ը գրանցվել է 445 դեպք, որից  276-ը՝ արտակարգ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից։

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 130 կենցաղային կանչ, 184 հրդեհի ահազանգ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 112 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 11 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 11 դեպք, որից 9-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 12 դեպք, տուժել է 16 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Նույն շարքից