Թայլանդի Նախոնրատչասիմա քաղաքում հսկա օձը կուլ է տվել աքաղաղին։ Ականատեսների կողմից նկարահանած տեսանյութը հրապարակել է Newsflare պորտալը։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին։ 50-ամյա ֆերմեր Նակորն Վոնգբանդիտը տեսել է, թե ինչպես է 4 մետրանոց սողունը կուլ տալիս աքաղաղին։
Վախենալով, որ օձը կարող է հարձակվել ուրիշ թռչունների վրա` տղամարդն օգնություն է կանչել։ Տեղ հասած մասնագետներն օգնել են օձին դուրս հանել կուլ տված թռչնին։
Ավելի ուշ օձին բաց են թողել բնակավայրերից հեռու