Հասարակություն Տեսանյութեր 

Սարատովում սպանված 9-ամյա Լիզայի մայրը տեսաուղերձ է տարածել

analitik.am

Սարատովում սպանված 9 տարեկան Լիզայի մայրը՝ Ելենա Կիսելևան, տեսաուղերձով դիմել է քաղաքի բնակիչներին և իշխանություններին: Տեսանյութը հրապարակվել է Իրինա Կուլյասովայի ֆեյսբուքյան էջում, փոխանցում է Լենտան:

Տեսաուղերձում Կիսելևան շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար․ «Պարզվում է, որ Սարատովում կան շատ բարի, ուժեղ և հուսալի մարդիկ, որոնց վրա կարելիէ հույս դնել, որոնց վրա կարելի է հենվել դժվարին պահին»,-ասել է նա՝ նշելով, որ իրեն զանգել են Ռուսաստանի տարբեր քաղաքաներից։

Բացի այդ, կինը պաշտոնյաներին հորդորել է դպրոց տանող ճանապարհները դարձնել անվտանգ․ «Երեխաներն օրվա մի մասն անցկացնում են դպրոցում, նրանք անցնում են այնպիսի ճանապարհներով, որոնք նույնիսկ մենք չգիտենք։ Այս մասին տեղեկացրել եմ Սարատովի իշխանություններին, նրանք պատրաստ են աջակցել մեզ այս հարցում»,-ասել է սպանված Լիզայի մայրը։

 

Նույն շարքից