Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի․Աննա Նաղդալյան

analitik.am

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում ակնհայտ է. Ադրբեջանին Արցախը պետք է առանց հայերի:

Աննա Նաղդալյանը նշել է, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Արցախի  երբեմնի ծաղկուն Մարաղա գյուղին,որտեղ ապրել է  5000 հայ: 1992թ.-ին, սակայն, Մարաղայի բնակչությունը սպանվել է ադրբեջանցի զինվորականների կողմից, և այժմ գյուղը գտնվում  է Ադրբեջանի օկուպացիայի տակ:

«Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարում է աշխարհին, որ այդ գյուղը վերականգնվել է և բնակեցվել ադրբեջանցիներով: Այս հայտարարությունը կազմում է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում ունեցած  դիրքորոշման հիմնաքարը և տրվում է որպես հարցի լուծում»:

Աննա Նաղդալյանը նաև նշել է, որ Մարաղայի մասին արված հայտարարությունը բացահայտում է Ադրբեջանի կառավարության իրական միտումը,որը  ուղղված  է ոչ թե խաղաղության, այլ  ժողովրդի հանդեպ բռնության:

Նույն շարքից