Հասարակություն 

Քանյե Ուեսթին ցավեցրել է Քիմի շատ բաց զգեստը

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, դուր չի եկել այն զգեստը, որը Քիմը կրել է Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում տեղի ունեցած «Met Gala» միջոցառմանը։ Այս մասին հայտնում է Լենտան։

Պարզվել է՝ Ուեսթը դեմ է եղել, որ իր կինը մասնակցի այդ միջոցառմանն այդպիսի բաց զգեստով․ «Կորսետը դա ներքնազգեստի մի մաս է։ Դա սեքսուալ է։ Բայց ո՞ւմ համար է ամբողջ այդ սեքսուալությունը»,-ասել է Ուեսթը։

Դրանից հետո նա խոստովանել է, որ ցավ է զգում, երբ լուսանկարներում իր կինը չափազանց սեքսուալ տեսք ունի։

Քարդաշյանը, սակայն, ամուսնու պնդումները ծիծաղելի է համարել և չի փոխել զգեստի ընտրությունը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից