Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը 2007 թվականից հետո առաջին անգամ մեկնում է Սաուդյան Արաբիա

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2007 թվականից ի վեր առաջին անգամ կայցելի Սաուդյան Արաբիա՝ բանակցելու Սալման իբն Աբդուլ-Ազիզի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Կողմերը կքննարկեն նավթի գների կայունացմանն ուղղված գործողությունները, Սիրիայում և Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական կարգավորումը:

Հատուկ քննարկվեն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, պաշտպանությունը, երկրների միջև համագործակցության զարգացման հարցերը:

Այցի ընթացքում նախատեսում է նաև, որ Ռուսաստանի առաջնորդը կմասնակցի ռուս-սաուդյան տնտեսական խորհրդի առաջին նիստին:

Ակնկալվում է, որ Պուտինի այցից հետո կստորագրվեն նոր համաձայնագրեր:

Նույն շարքից