Ժնևում Շվեյցարական Կարմիր խաչի Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կրած հագուստը դարձել է սոցկայքերի հայկական տիրույթի քննարկման առարկան:
Օգտատերերն ակտիվորեն տարածում են լուսանկարը, որում Հակոբյանը նստած է հոգևորակաների, մասնավորապես՝ Կաթողիկոսի հետ:
Ոմանք Հակոբյանին համեմատում են նույնիսկ Քիմ Քարդաշյանի հետ՝ նշելով, որ նույնիսկ վերջինս պաշտոնական հանդիպումներին ավելի փակ հագուստ է կրում:
Թե ով է կարմիր, ուսերից մեկը մերկացնող զգեստի հեղինակը, վարչապետի տիկինը դեռ չի հայտնել սոցկայքի իր էջում: Հավանաբար զգեստի հեղինակի անունը շուտով կհրապարակվի, քանի որ Հակոբյանը գրեթե միշտ է դա անում: