Հասարակություն 

Մեծարենցի փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է

analitik.am

Հոկտեմբերի 14-ին, ժամը 13:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, իսկ մյուս պատերին կան ճաքեր, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքէջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ առավոտյան փլուզվել է Մեծարենցի փողոցի տներից մեկի ննջասենյակի պատի արտաքին շերտը՝ մասամբ (մոտ 4 քմ), առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ: Տանը կից մեկ այլ տան արտաքին պատերին առկա են ճաքեր. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նույն շարքից