Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր էջում գրում է.
Տարբեր հաշվարկներով ներկայիս Թուրքիայի տարածքում 20-25 միլիոն քուրդ է ապրում։ Թուրքիան ինչու՞ մինչև հիմա դժոխքի չի վերածվել։ Ստամբուլն ու Անկարան ինչու՞ են հանգիստ քնում։ Մտածե՞լ եք դրա մասին։ Սիրիայի հյուսիսում ապրող քուրդ երեխաների, կանանց, ծերերի՝ այս օրերին տարածվող սրտաճմլիկ լուսանկարներն, ըստ այդմ, բնական են։ Ու սպասված։ Այսպես է կանոնը բնական…
Հասկանում եմ՝ մարդկայնորեն դաժան բան եմ ասում, բայց ոչ մեկի պետք չէ խղճալ։ Եթե, իհարկե, չենք ցանկանում, որ մի օր էլ մեզ խղճան։ Այդքան առատ դասեր, որքան մեզ, պատմությունը երևի ոչ մի ժողովրդի չի տվել։ Էլ տեսություն, էլ պրակտիկա... Ու ի՞նչ։ Նստել քրդի դարդն ենք լացում։
Մի գաղտնիք բացեմ, ոչ ոքի չասեք։ Իրանք երկուսն էլ մեզ թշնամի ժողովուրդ են։ Ու լավ է, որ իրարով են զբաղված։ Թե յուղ ունեք, բերեք։ Շտապ պետք է։