Քաղաքական Միջազգային 

Ով ուզում է, թող պաշտպանի քրդերին, թեկուզ՝ Նապոլեոն Բոնապարտը. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտարարել է, որ տարբերություն չկա, թե ով կպաշտպանի քրդերին։

Թրամփի խոսքերով, իրեն ձեռնտու է ցանկացած տարբերակ, թեկուզ դա լինի Բաշար Ասադը, Ռուսաստանը, Չինաստանը կամ Նապոլեոն Բոնապարտը։

Միևնույն ժամանակ Թրամփը քրդերին պաշտպանող կողմին հաջողություն է մաղթել և նշել, որ ամերիկյան զորքերը ռազմական գործողությունների վայրից գտնվում են 7000 մղոն հեռավորության վրա։

Բացի այդ, նա հայտարարել է, որ ԻՊ-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո ամերիկյան զորքերը մասամբ դուրս են բերվել Սիրիայից։

Սիրիայի մասին անհանգստանալու փոխարեն, Թրամփը նշել է, որ կնախընտրեր կենտրոնանալ Մեքսիկայի հետ հարավային սահմանի վրա։

Նույն շարքից