Պերմում, Իգնատովի և Խաղաղության փողոցների խաչմերուկում Մազդա մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող մի խումբ երեխաների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Պերմի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Շուշպանովան։
«Արդյունքում 8 տարեկան երկու երեխա վնասվածք են ստացել ոտքի շրջանում, նրանց ծնողները հրաժարվել են բուժօգնությունից։ Նույն տարիքի ևս երեք երեխա հոսպիտալացվել են տարածաշրջանային մանկական հիվանդանոց՝ գլխի փակ վնասվածքով։ Վերջին երեք երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության»,-գրել է Շուշպանովան։
Ականատեսների խոսքով, վարորդը գտնվել է շոկային վիճակում։ Նրա խոսքերով երեխաները փողոցն անցել են կարմիր լույսի տակ և տառացիորեն ընկել են անիվների տակ։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: