Տեսանյութեր Հասարակություն 

Նատաշա Կորոլևան խնդրանքով դիմել է Վլադիմիր Զելենսկիին /տեսանյութ/

 

 

ՌԴ վաստակավոր արտիստ Նատաշա Կորոլևան Ինսթագրամի իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խնդրելով, որպեսզի նա թույլ տա մուտք գործել երկրի տարածք։

Երկիր մուտք գործելու արգելքը երգչուհին համարում է չհիմնավորված:

Կորոլևան ափսոսանք է հայտնել, որ նույնիսկ չի կարողացել այցելել երկու տարի առաջ մահացած տատիկի գերեզմանին:

Երգչուհին իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որում տարեց կինը, մահից մի քանի օր առաջ, բողոքում է, որ թույլ չեն տալիս իր թոռնիկն այցելել իրեն։ Երգչուհին ասել է, որ այժմ երկրում իշխանության են եկել «սթափ հայացքով երիտասարդ և պարկեշտ մարդիկ», որի կապակցությամբ նա որոշել է նամակ ուղարկել Զելենսկիին՝ խնդրելով վերացնել արգելքը:

 

 

 

 

https://www.instagram.com/p/B3mOI2znVKD/

 

 

Նույն շարքից