Հայաստան 

Ադրբեջանում գտնվող հայ ընտանիքին որևէ երրորդ երկիր չի ընդունում

Ադրբեջանի սահմանը հատած 5 հոգանոց հայկական ընտանիքին որևէ երրորդ երկիր չի ցանկանում ընդունել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, գերիների և անհայտ կորածների հարցերով պետական կոմիտեի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըգովը:


Նա նշել է, որ այս պահին հայ ընտանիքին երրորդ երկրին հանձնելու աշխատանքներով զբաղվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ադրբեջանական ներկայացուցչությունը, սակայն այդ աշխատանքները դեռևս դրական արդյունք չեն տվել, քանի որ որևէ երկիր ցանկություն չի հայտնել ընտանիքին ընդունել:


2010 թվականի հունվարին Եղիշե Գևորգյանն ու Ռուզաննա Մարդանյանն իրենց երեխաների` Ալֆրեդի, Գայանեի և Պետրոսի հետ անցել էին սահմանն ու հայտնվել Ադրբեջանում:

Նույն շարքից