Գլխավոր Քաղաքականություն 

Հրայր Թովմասյանն ասել է, թե երբ կհեռանա ՍԴ նախագահի պաշտոնից

analitik.am

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին,  ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել:

Լրագրողների հետ զրույցում Թովմասյանը, խոսելով արձակուրդ վերցնելու մասին, նշել է, որ կարող էր արձակուրդ չվերցնել, օրենքով դա չի պարտադրվում, սակայն ինքը որոշել է այդպես անել:

ՍԴ դատավորը նաև խոստացել է, որ գործը վարույթ ընդունվելու դեպքում իր լիազորությունները կասեցվելու էին, ինքը շարունակելու էր աշխատավարձ ստանալ, որը փոխանցելու էր որևէ հիմնադրամի:

Հարցին՝ ինքը մինչև վե՞րջ է պայքարելու, ՍԴ նախագահը նշել է, որ չի պայքարում, ինքն իր աշխատանքն է կատարում, աշխատանքի է գնում, իր աշխատանքն անում ու գնում է տուն:

Թովմասյանը չի պատասխանել հարցին՝ կան արդյո՞ք իր նկատմամբ ճնշումներ՝ հորդորելով հետևել տեղի ունեցող իրադարձություններին և հետևություններ անել:

ԱԴ նախագահը նաև գաղտնիք է բացել՝ կապված Մոսկվա գնալու հետ՝ նշելով, որ այցը եղել է անձնական՝ կապված որդու սպորտային առողջության հետ: Վերջինս սպորտային տրավմա է ունեցել:

Հարցին, թե որ դեպքում ինքը կհեռանա ՍԴ-ից, Թովմասյանը պատասխանել է՝ երբ լրանա իր պաշտոնավարման ժամկետը. «Երբ իրավական առումով կլինի այն, որ ես այլևս չպետք է պաշտոնավարեմ»:

Նույն շարքից