Բարի օր Քաղաքականություն 

Եթե այդպես լինի, ուրեմն ես տարածաշրջանի ամենահարուստ մարդկանցից մեկն եմ. Հրայր Թովմասյանը գոհ է իր ունեցածից

analitik.am

Հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը խոսել է իր ունեցվածքի վերաբերյալ մամուլում շրջանառվող հրապարակումների մասին:

Թովմասյանը մասնավորապես նշել է, որ իր ունեցվածքը հայտարարագրված է:

Հարցին՝ դրանից զատ արդյո՞ք որևէ բան չունի, ՍԴ նախագահը պատասխանել է, որ իր պաշտոնավարման ընթացքում իր կնոջ քույրը, կնոջ եղբայրը, իր հորեղբայրը, քեռու որդիները թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս տասնյակ գույքեր են ձեռք բերել. «Եթե համարենք, որ այդ բոլորն իմն են, ուրեմն ես տարածաշրջանի ամենահարուստ մարդկանցից մեկը կլինեմ: Ես ինչ ունեմ, ինձ բավարար է: Եթե հետևեք իմ հայտարարագրերին, կտեսնեք, որ հանրային ծառայող դառնալուց հետո իմ եկամուտները միայն պակասել են: Ես նշել եմ, որ մինչ պաշտոն ստանձնելն ունեցել եմ 3 բնակարան և մեկ առանձնատուն: Դրանցից երկու բնակարանն ու առանձնատունը վաճառվել եմ ու գնել մեկ բնակարան»:

Նույն շարքից