Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն առաջին պատժամիջոցներն է սահմանել Թուրքիայի նկատմամբ

analitik.am

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի երկու նախարարությունների նկատմամբ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Պաշտպանության նախարարությանը և Էներգետիկայի նախարարությանը:

ԱՄՆ ֆիննախի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցnեր են սահմանվում Թուրքիայի Պաշտպանության նախարարի, Ներքին գործերի նախարարի, Էներգետիկայի նախարարի նկատմամբ: ԱՄՆ-ում վերոնշյալ պաշտոնյաների ակտիվները սառեցվում են, ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է աշխատել տվյալ նախարարների հետ:

Սահմանափակումները չպետք է խանգարեն Թուրքիայում ՄԱԿ-ի և հասարակական կազմակերպությունների աշխատանքին: ԱՄՆ-ը նաև չի խոչընդոտելու Սիրիայում Թուրքիայի մարդասիրական օպերացիաներին: Պատժամիջոցները չպետք է խանգարեն Թուրքիային ստանալ անհրաժեշտ էներգառեսուրսներ:

Այս սահմանափակումները Վաշինգտոնի պատասխանն են Անկարային Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ օպերացիա անցկացնելուն:

Նույն շարքից