ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ կոչ անելով վերջինիս դադարեցնել Սիրիայում օպերացիան: Այս մասին հայտնում է The Hill-ը՝ հղում անելով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին:
Փոխնախագահի խոսքերով, զրույցի ժամանակ Էրդողանը խոստացել է, որ չի հարձակվելու Քոբանիի վրա, որտեղ մեծ թվով քրդեր են ապրում:
Փենսը նաև հայտնել է, որ Թուրքիայի նկատմամբ սահմանափակումները մնալու են ուժի մեջ և հնարավոր է՝ սաստկանան, քանի դեռ Անկարան չի դադարեցրել Սիրիայում օպերացիան, վերջ չի տվել կրակելուն ու չի նստել բանակցային սեղանի շուրջ:
ԱՄՆ փոխնախագահը վստահեցրել է, որ Սպիտակ տունը «կանաչ լույս» չի վառել Անկարայի համար Սիրիայում օպերացիա սկսելու հարցում: