Հասարակություն 

Իհարկե գնդակահարել. 9-ամյա Լիզային սպանողի հայրը պահանջում է գնդակահարել որդուն

analitik.am

Սարատովում 9-ամյա Լիզայի ենթադրյալ մարդասպանի հայրը հայտարարել է, որ բանտում անցկացրած տարիները չեն օգնել որդուն փոխվել, հետևաբար իմաստ չկա նրան կրկին բանտ ուղարկելու. «Երեխայի է սպանել: Իհարկե, գնդակահարել, ես կարծում եմ, որ պետք է գնդակահարել: Պետք է լինի ամենախիստ պատիժը, ինչպես պատերազմի ժամանակ»:

65-ամյա տղամարդն ասել է, որ արդեն 30 տարի է ապրում է ընտանիքից առանձին, իսկ որդու դաստիարակությամբ զբաղվել է մայրը. «Նա մանկուց օրինախախտ է եղել»:

«Ես նրան որդի չեմ համարում»,-ասել է Տուվատին ավագը՝ հավելելով, որ չի ցանկանում հանդիպել վերջինիս հետ:

Ենթադրյալ մարդասպանի հայրը նաև ասել է, որ տեղի ունեցածից հետո իր առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Նույն շարքից