Հասարակություն 

Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են մեկուսարան

analitik.am

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են  «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հայտնել է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանը  «Երևան֊Կենտրոն» ՔԿՀ է տեղափոխվել երեկ երեկոյան։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Գագիկ Խաչատրյանը մի քանի օր գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ հետազոտությունների։

Չարաշահումների մեջ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել հոկտեմբերի 10-ին։ Ըստ պաշտոնական պատճառաբանության՝ հետազոտման։

Նույն շարքից