Հայաստան 

Ոչ իշխանականները հրաժարվել են բանակցելուց. Գալուստ Սահակյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ 12 կետերի շուրջ խորհրդարանական ոչ իշխանական և իշխանական ուժերի միջև երկխոսության բացակայության առկա պատճառն այն է, որ ոչ իշխանական ուժերը հրաժարվել են բանակցելուց, սակայն դա ոչնչով չի ազդի հետագա աշխատանքների վրա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ հանդիպում են անցկացրել ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները և անդրադարձել Հովիկ Աբրահամյանի՝ 12 կետերի վերանայման մասին առաջարկին: Հանդիպումից հետո ուժերը հայտարարել էին, թե բանակցություններն անհաջող են ընթացել:

«Ընդդիմության ներկայացուցիչները ցանկանում են առանձին-առանձին քննարկել և անդրադառնալ բոլոր հարցերին: Իսկ բանակցություններն ամեն դեպքում շարունակվելու են, և մենք պատրաստ ենք քննարկել ամեն հարց»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրները ընտրական օրենսգրքի փոփոխություն, և հատկապես 100 տոկոս համամասնականի անցում են պահանջում, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Դա հատկապես Ազգային ժողովի քննարկվելիք հարցն է և չի կարելի Կառավարությանն այդպիսի նախապայմաններ առաջարկել»:

Նույն շարքից