Հասարակություն 

Վերքերը մինչև վերջ չեն լավացել. Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին

analitik.am

Պարոն Քոչարյանն իրեն լավ է զգում: Հետվիրահատական շրջանում է, որը լավ է անցնում: Պարզապես կան վիրահատությունից հետո վերքեր, որոնք դեռ չեն լավացել: Դա սովորական ընթացք է: Շուտով դրանք կլավանան, ու նա կկարողանա մասնակցել դատական նիստերին: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանը մանրամասներ չհայտնեց Քոչարյանի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ իր իրավասությունների մեջ չկա այդ մասին հարցնելն ու այդ մասին խոսելը:

Քոչարյանն այսօրվա նիստին չի մասնակցի, նա գտնվում է հիվանդանոցում, որտեղ վիրահատության է ենթարկվել:

 

Նույն շարքից